Սառա Ջեսիկա Փարկերն ակնարկել է սերիալի հայտնի հերոսուհու վերադարձի մասին

19:41   21 հունվարի, 2019

53-ամյա դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերն ակնարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայտնի կերպարի վերադարձի մասին, որը նրան անհավանական հայտնիություն է բերել։ Դերասանուհին Instagram-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Քերի Բրեդշոուի կերպարում։

View this post on Instagram

A post shared by SJP (@sarahjessicaparker) on

«Իմ հին ընկերը։ Նա կարճ ժամանակով կվերադառնա։ Համագործակցություն լուրջ ապրանքանիշի հետ եւ աջակցություն գործին, որի մասին բոլորս այդքան հոգ ենք տանում։ Ավելին՝ ապագայում»,- տեսանյութը մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ արդեն իսկ լուրեր էին տարածվել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության մասին, որը էկրաններին եղել է 6 տարի։ Դերասանուհին, սակայն, ստիպված էր հիասթափեցնել երկրպագուներին եւ հայտնել, որ եթե նույնիսկ ցանկություն լինել նկարահանելու սերիալի շարունակությունը, այն ապագա չունի։

«Նոր տարբերակը կարող է բավական արտասովոր լինել։ Այն շարունակություն չի լինի։ Եթե հանկարծ որոշում կայացվի մի քանի նոր էպիզոդ նկարելու մասին, բոլորը պետք է հասկանան, որ քաղաքը փոխվել է եւ բոլորովին այլ կանոններով է ապրում։ Եթե ամեն բան արվի ինչպես նախկինում, նոր սերիաները ոչ ռեալիստական կլինեն եւ չեն համապատասխանի նոր կոնտեքստին։ Բայց հետաքրքիր կլիներ նայել՝ ինչպես են ամբողջովին տարբեր աղջիկները հետազոտում 2018թ.-ի Նյու Յորքը։ Դա կարող է հետաքրքիր ստացվել, սակայն այն չի կարող շարունակություն անվանվել»,- հարզացրույցներից մեկում խոստովանել է Սառա Ջեսիկա Փարկերը։

Աղբյուրը՝ Hello



© NEWS.am STYLE