Քանյե Ուեսթի անակնկալը Քիմ Քարդաշյանին գրեթե ստիպել է լաց լինել

20:13   21 հունվարի, 2019

Ռեփեր Քանյե Ուեթստն առաջին անգամ չի ապացուցում, որ իդեալական ամուսին է։ Նույնիսկ երեք երեխաների ծնունդից եւ այդքան տարիներ ամուսնությունից հետո նա շարունակում է «հասնել» Քիմ Քարդաշյանին։ Ավելի վաղ նա Barbie տիկնիկ է պատվիրել Քիմի համար, որի մասին վերջինս վաղուց էր երազում։ Երեկ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում կիսվել է՝ ինչպես է Քանյեն ուրախացրել իրեն։

View this post on Instagram

A post shared by Kanye West (@kanyew.est) on

Պարզվում է՝ Ուեսթը հեռուստաաստղին զանգահարել է FaceTime-ով ու նրա սիրած «112» խմբին խնդրել նրա համար կենդանի կատարումով հանդես գալ։

«Սա իմ կյանքի լավագույն օրերից է»,- հոլովակում ասել է Քիմը։ Այն Քիմը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան մեծ նշանակություն ունի այդ զանգն ինձ համար։ 112-ն իմ սիրելի խումբ է։ Ես գրեթե արտասվում էի։ Քորթնին ու Քլոեն կհասկական ինձ։ Նրանք եւս 112»։

Իսպապես, դժվար է ավելի ռոմանտիկ որեւէ բան մտածել։



© NEWS.am STYLE