Անահիտ Սիմոնյանը՝ նուրբ դիմահարդարմամբ

20:49   21 հունվարի, 2019

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով նուրբ դիմահարդարմամբ։

Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Այս անգամ երգչուհին Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է տեղադրել, որում կրում է մոխրագույն բլուզ եւ ժակետ։ «Բարի օր»,- մեկնաբություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ Անահիտն իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր կանաչ, ձմեռային տոպով, ջինսե տաբատով, իսկ նրա կերպարն ամբողջացնում էր վառ դեղին գոտին։ Լուսանկարին կից Անահիտը, լավ օր մաղթելով, բոլորին գրել էր․ «Արդյունավետ օր բոլորին, իսկ ես գնացի գործերս անելու։ Ձեզ շատ շուտով նորություն է սպասվում»։



© NEWS.am STYLE