Պոլինա Գագարինան զրկվել է բիկինիից՝ փորձելով փրկվել «շնաձկան» հարձակումից

22:11   21 հունվարի, 2019

Երգչուհի Պոլինա Գագարինան, ով Նոր տարվանից հետո հանգստի է մեկնել, Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է երգչուհին «շնաձկան» զոհ դարձել։ Հոլովակում նա լողում է եւ կատարում իր «Обезоружена» երգը։  

Նա հանկարծակի տեսնում է «շնաձկան» լողաթեւը եւ օգնության մասին կանչերով փորձում փրկվել գիշատչից։ Արդյունքում երգչուհին մնացել է առանց լողազգեստի վերին հատվածի։ Միայն թե շուտով պարզ է դառնում, որ «շնաձկան» դերում նրա ամուսինն է՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը։ Նա չարախնդում է՝ ձեռքում բռնած խաղալիք լողաթեւը։

View this post on Instagram

A post shared by Polina Gagarina (@gagara1987) on

Գագարինան ամուսնու հետ սկզբնական շրջանում հանգստանում էր Մալդիվներում, իսկ այժմ, արտիստի խոսքով, նրանք գտնվում են «աշխարհի մյուս ծայրում»։ Երգչուհին հետեւորդներին խնդրել է գուշակել՝ որտեղ է անցկացնում հանգիստը։ Շատերը ենթադրել են, որ երգչուհին ամուսնու հետ հանգստանում է Նիցցայում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պոլինա Գագարինան եւ Դիմա Բիլանը խարդախների զոհ են դարձել։ Նրանց երկրպագուներին հրավիրել են նկարահանվել երգիչների հոլովակում, սակայն ինչպես պարզվել է, խարդախները փորձել են գումար վաստակել աստղերի անվան շնորհիվ։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE