«Բարբեքյուն միայն Տեխասում չէ». Forbes-ն անդրադարձել է Հայաստանի եւ Վրաստանի խոհարարական ավանդույթներին

19:01   21 հունվարի, 2019

Forbes ամսագիրը հոդված է հրապարակել, որը նվիրված է Հայաստանի եւ Վրաստանի խոհարարական ավանդույթներին։ Հեղինակը՝ Բրենդոն Շուլցը, գրում է երկու երկրների պատմության ու սովորությունների մասին, այն մասին՝ ինչպես են պատմությունն ու կրոնն ազդել այդ երկրների բնակչության խոհորարական հակումների վրա։

Նա կարծում է, որ հենց ուտելիքի ու խորհարարական սովորույթների միջոցով է հնարավոր ուսումնասիրել տարածաշրջանն ու դրա մշակույթը։ «Եթե պատմության ֆակուլտետի ուսանող եք, սիրում եք բնություն, ապա Կովկասը հենց այն վայրն է, ուր կարելի է հաճույք ստանալ ձեզ շրջապատող գեղեցկության, նուրբ մսի, ձավարեղենից պատրաստված ճաշատեսակների եւ հացի նկատմամբ խորը, գրեթե սրբազան սիրո հրաշալի հավասարակշռությունից»,- գրում է հեղինակը։

Հայաստանում եւ Վրաստանում անցկացված 10 օրերի ընթացքում լրագրողը փորձել է տարատեսակ ճաշատեսակներ, բայց լսարանի համար առանձնացրել է մի քանիսը։ Հայկական նրբամահ ճաշատեսակներից նրան առավել դուր է եկել խորովածը։ «Բարբեքյուն միայն Տեխասում չէ։ Հայաստանում խորովածը մեծ բիզնես է։ Դրանք կծու, նուրբ մսի կտորներ են շամփուրների վրա (որպես կանոն՝ խոզի միս), որոնք մատուցվում են ընտանեկան տոնակատարությունների ընթացքում»,- գրել է հեղինակը։

Հոդվածի առանձին պարբերություն նվիրված է «Արարատ» կոնյակին, դրա ծագման պատմությանն եւ պատրաստման տեխնոլոգիային։ «Համարձակորեն շրջագայություն պատվիրեք գործարանում»,- խորհուրդ է տալիս հրապարակման հեղինակը՝ նշելով, որ միայն այդ կերպ է հնարավոր հասկանալ հրաշալի ըմպելիքի էությունը։

Վրացական ճաշատեսակներից Շուլցն առանձնահատուկ նշել է խաչապուրին, չախոբիլին եւ գինին…



© NEWS.am STYLE