«Փոքրի՜կ եւ նույնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում». Էլեն Ասատրյան

22:55   21 հունվարի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն, ով Instagram-ի իր հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, նոր կարդ է հրապարակել։

«Փոքրի՜կ եւ նույնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում»,- սելֆին մակագրել է դերասանուհին։ Նա նուրբ դիմահարդարմամբ է, կրում է սպիտակ բլուզ։

«Ես ուզում եմ, որ կանայք ուժեղ լինեն․․․ ոչ այնքան, որ իրենց մեջքին պարկեր քարշ տան։ Ո՛չ։ ․․․ Այլ որպեսզի կարողանան դուռը փակել այն մարդու քթի առաջ, ով իրենց ուրախություն չի բերում․․․ Որպեսզի թույլ չտան իրենց նեղացնել, ինքնաբավ լինեն, ամբողջական, եւ իրենց հանդեպ հարգանքով լեցուն․․․ Որպեսզի չվախենան միայնակությունից, որպեսզի իրենց սիրեն այնքան ուժգին, որ ոչ մեկին թույլ չտան նսեմացնել իրենց․․․

Որպեսզի հետեւեն իրենց արտաքուստ, ներքուստ ավելի հարուստ դառնան, և դադարեն համարել, թե ամենաուժգին ցավն անպատասխան սերն է, իսկ իրենց կյանքի նպատակը՝ հնարավորինս արագ ամուսնանալը: Առաջ մղվեն ներքին կենդանությամբ, որպեսզի դադարեն իրենք իրենց ստել եւ համաձայնվել քչին։ Լինեն ամբողջական ու հնչող»,- ավելի վաղ հրապարակված կադրին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE