Շուշան Երիցյանի գայթակղիչ լուսանկարը

23:49   21 հունվարի, 2019

Մոդել Շուշան Երիցյանը հերթական հրապուրիչ լուսանկարն է հրապարակել։

Լուսանկարը տեղադրվել է մոդելի Instagram-ի Stories հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Այն արվել է Դուբայում։ Շուշան Երիցյանը շորտ է կրում եւ սեւ վերնազգեստ։ Կարդը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ նա հոլովակ էր տեղադրել, որի մեկնաբանություններում գրել էր. «Հատուկ… Ես միշտ քո անապատի վարդը կլինեմ»։

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:



© NEWS.am STYLE