«Եթե ծուռ ոտքեր ունեք, խորը դեկոլտե կրեք». այսօր ծնվել է Քրիստիան Դիորը

21:29   21 հունվարի, 2019

Նորաձեւության ոլորտն առանց Christian Dior անունի պատկերացնելն այլեւս անհնար է: Արդեն ավելի, քան 100 տարի է, ինչ այս դիզայների ինքնատիպ ոճը ոգեշնչում է շատ ու շատ երիտասարդ դիզայներների: Իր բնույթով Դիորը երազկոտ էր: Դեռ վաղ տարիքից նա հետաքրքրված էր արվեստով եւ հագուստի դիզայնով: Սկզբում նա կրկնօրինակում էր ամսագրերում իրեն հանդիպած ոճերը, սակայն ավելի ուշ սկսեց հետաքրքրվել հագուստի ստեղծմամբ եւ 1946 թ-ին բացեց իր սեփական ատելիեն: Հենց այդ ժամանակից էլ սկսվեց մեծն դիզայների երկար ճանապարհը: Իր կյանքի ընթացքում Դիորը մի քանի հեղափոխություն է կատարել նորաձեւության ոլորտում, հագցրել է ամենահայտնի կանանցից շատերին եւ կանացի պահարանը զարդարել նոր ու հագեցած գույներով:

Այս օրը՝ հունվարի 21-ը, նորաձեւության աշխարհում նշանավորվել է Քրիստիան Դիորի ծնունդով: Այս կապակցությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիզայների ամենաշքեղ զգեստներն ու նրա արտահայտած մտքերից մի քանիսը:

«Կանայք ավելի հմայիչ են 35-40 տարեկան հասակում: Իսկ քանի որ շատ կանայք դուրս չեն գալիս 40 տարեկանից, նրանց հմայքի տեւողությունը կարելի է հավերժ համարել»:

«Գեղեցկությունն առանց յուրահատկության աչք չի զարնի»:

«Օծանելիքը կնոջ մասին ավելի շատ բան կարող է ասել, քան նրա ձեռագիրը»:

«Եթե ծուռ ոտքեր ունեք, խորը դեկոլտե կրեք»:

«Շատ կանայք կարծում են, թե կոշիկները կարեւոր չեն, բայց կնոջ իրական նրբագեղությունը շեշտում են հենց կոշիկները»:

«Իմ զգեստները արվեստի այն ճյուղն են, որոնք ստեղծվել են կնոջ մարմինը գովերգելու համար»:

«Ամեն մի կերած կտոր բերանումդ մնում երկու րոպե, փորումդ՝ երկու ժամ, բայց ազդրերումդ՝ երկու ամիս»:

Աղբյուրը՝ Fw-daily.com



© NEWS.am STYLE