Գարիկ Խարլամովի կինը զարմացրել է չափազանց անկեղծ լուսանկարով

10:06   22 հունվարի, 2019

Հայտնի դերասանուհի եւ Comedy club-ի անդամ Գարիկ Խարլամովի կինը` Քրիստինա Ասմուսը, ետ չի մնում ռուսական շոուբիզնեսի աստղերից եւ ցուրտ Մոսկվայից «փախել է» տաք երկրներ:

Ասմուսը Մալդիվներում է եւ արդեն իսկ հասցրել է հետեւորդների հետ կիսվել լուսանկարով: Նա նստած է հյուրանոցի համարի մահճակալին, կրում է սեւ լողազգեստ: «Ամանորյա տոներից հետո ձգտում եմ չնայել ուտելիքին»,- լուսանկարը մակագրել է Ասումսը:

Քրիստինա Ասմուսը հանրությանը հայտնի է «Интерны» սերիալում համեստ Վարյայի կերպարով: Ըստ էության, Ասմուսը առանձնապես չի ցնցում հանրությանը, եւ հայտնի չէ` ինչն է նրան ստիպել նման սեքսուալ լուսանկար տեղադրել: Ընդ որում, նա բավական «համարձակ» դիրք է ընտրել` ցուցադրելով նստատեղը:

Ասմուսի տղամարդ հետեւորդները նախանձել են Գարիկ Խարլամովին, իսկ կանայք հիացել են նրա գեղեցիկ մարմնով:



© NEWS.am STYLE