Զայրացած Վիտորգանը ծեծի է ենթարկել Քսենիա Սոբչակի ենթադրյալ սիրեկանին

11:41   22 հունվարի, 2019

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, մարդկանց ներկայությամբ ծեծի է ենթարկել թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովին։ Արդեն երկու ամիս է՝ Վիտորգանի կնոջը սիրավեպ են վերագրում Բոգոմոլովի հետ։

Ինչպես հայտնում է Dni.ru-ն, հղում անելով Telegram-ի «Только никому…» ալիքին, մրցակիցները հանդիպել են սրճարանում։ Զայրացած Մաքսիմ Վիտորգանը զարմացած հաճախորդների աչքի առաջ մոտեցել է Կոնստանտին Բոգոմոլովին, րոպեներ անց նրանք դուրս են եկել փողոց։

Որոշ ժամանակ անց փողոց են դուրս եկել նաեւ սրճարանի անվտանգության աշխատակիցները։ Պարզվել է՝ ռեժիսորն ու դերասանը վիճել են մուտքի մոտ։ Վկաների խոսքով՝ Բոգոմոլովը սրճարան է մուտք գործլ ամբողջությամբ արյունոտված վիճակում։ «Ռեժիսորի քիթը կոտրվել է»,- նշել են սրճարանի հաճախորդները։

Որոշվել է շտապօգնություն չկանչել։ Կոնստանտինը լվացվել է արտաքնոցում, վերադարձել, ապա լքել սրճարանը։

Նախորդ տարվա դեկտեմբերին լուրեր տարածվեցին այն մասին, որ աստղային զույգը ծրագրում է ամուսնալուծվել։ Պարզվել է, որ հեռուստահաղորդավարուհու ընկերներն արդեն վաղուց քննարկում էին Մաքսիմ Վիտորգանի ու Սոբչակի ամուսնալուծությունը եւ Սոբչակի գաղտնի սիրավեպը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։



© NEWS.am STYLE