Սվետլանա Լոբոդայի երկրպագուները մենահամերգի ընթացքում դիտել են նրա ինտիմ արխիվը

12:12   22 հունվարի, 2019

Համացանցում քննարկվում է երգչուհի Սվետլանա Լոբոդայի SuperStarShow մենահամերգը, որն անցկացվել է Crocus City Hall-ում։ Երգչուհին նախորդ տարվա օգոստոսին է երկրորդ անգամ մայր է դարձել եւ արդեն հաջողությամբ բեմ է վերադարձել։

Երկու ժամ տեւողությամբ մենահամերգի տոմսերը վաճառվել էին միջոցառումից շատ ավելի վաղ, իսկ Սվետլանային աջակեցլու էին եկել ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչները՝ Ալլա Պուգաչովան, ով Լոբոդայի շոուն համար առաջինն է համարել, Մաքսիմ Գալկինը, Նիկոլայ Բասկովը, Լյուբով Ուսպենսկայան, Ալբինա Ջանաբաեւան, Սերգեյ Լազարեւը, ով վերջերս է վերադարձել Մայամիից եւ այլք։

Ամբողջ շոուի ընթացքում Լոբոդան հյուրերին եւ երկրպագուներին լարվածության մեջ է պահել։ Գլխապտույտ առաջացնող հնարանքներ, ապշեցնող խորեոգրաֆիա, լույսեր, ժամանակակից տոխնոլգիաների օգտագործմամբ համարներ, վառ զգեստներ եւ սիրելի հիթեր. երգչուհին ամենայն պատասխատավությամբ էր կազմակերպել մենահամերգը։ Լոբոդան, ով կարողացել է կարճ ժամանակահատվածում վերադառնալ կազմվածքին, ցուցադրել է նաեւ անկեղծ լուսանկարներ, որոնցում մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

«Ստիպված էինք շոուն նոյեմբերից տեղափոխել հունվար։ Այդ ընթացքում շատ բան ենք հասցրել փոխել, պարողների կոստյումներն, օրինակ, նորից ենք կարել։ Որոշել ենք նաեւ 3D էֆեկտներ օգտագործել։ Կատարված աշխատանքի համար շնորհակալ ենք հրաշալի ռեժիսոր Օլեգ Բոնդարչուկին եւ իմ միահամուռ թիմին»,- համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լոբոդան։

Աղբյուրը՝ StarHit
Լուսանկարները՝ Instagram


© NEWS.am STYLE