Վերա Բրեժնեւայի դուստրը ցնցել է սեքսուալությամբ

13:13   22 հունվարի, 2019

Երգչուհի Վերա Բրեժնեւայի ավագ դուստրը՝ Աոնյա Կիպերմանը, որպես մոդել աշխատում եւ սովորում է ԱՄՆ-ում։ Նա բավական հայտնի է Instagram-ում ոչ միայն հայտնի մայրիկի շնորհիվ, այլեւ այն պատճառով, որ իսկական գեղեցկուհի է։ 17-ամյա Սոնյան Instagram-ի էջում լողազգեստով լուսանկար է տեղադրել՝ հիացնելով հետեւորդներին։

Նա վագրային պրինտով լողազգեստ է կրում եւ արեւային ակնոց։ «Սա ձմե՞ռ է։ Ես տարակուսած եմ»,- լուսանկարը մակագրել է աստղի դուստրը։

Լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում, ուր ձմռանն առավել բնորոշ է նմամ եւ ոչ ձյունածածկ բնապատկերը։  

Երկրպագուները նշել են, որ Կիպերմանը մեծացել է, ինչպես նաեւ հիացել են նրա կազմվածքով ու գեղեցկությամբ։



© NEWS.am STYLE