Վառ վերնազգեստ, նուրբ դիմահարդարում. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանը

10:43   22 հունվարի, 2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ներկայացել է ոճային կերպարում։

Արփինե Հովհաննիսյանը լուսնկար է հրապարակել Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա վառ վերնազգեստ է կրում, որը ձեռքերի հատվածում լայն է։ Կերպարն ամբողջացրել են սեւ գոտին եւ խոշոր ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը միացել էր 10yearchallenge-ին՝ հրապարակելով 10 տարվա վաղեմության լուսանկար։ «Ես էլ միացա»,- գրել էր Արփինե Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE