Սավանով ծածկված մերկ Օլգա Բուզովան՝ ձյան մեջ

11:11   22 հունվարի, 2019

«Դոմ 2»-ի 33-ամյա հաղորդավարուհի Օլգա Բուզովան ծննդյան օրը նշել է ընկերուհիների հետ Ալպերում եւ կիսվել «մերկ» լուսանկարով։

Հունվարի 20-ին ծննդյան օրվա կապակցությամբ նա ռեստորանում շքեղ ընթրիք եւ գիշերային զբոսանք է կազմակերպել, եղել է նաեւ հրավառություն։

Օրեր անց Բուզովան Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում մերկ կանգանած է ձյան վրա եւ մարմինը ծածկում է սավանով։ Հեռուստահաղորդավարուհին առանց դիմայադարման է։ «Երբ առավոտը շատ բարի է»,- մեկնաբանություններում գրել Բուզովան`օգտագործելով նաեւ երջանիկ հեշթեգը։



© NEWS.am STYLE