Քեթի Տոպուրիան սթրեսից հետո ցանկանում է քաշ հավաքել

14:13   22 հունվարի, 2019

Ռեփեր Գուֆից բաժանվելուց հետո Քեթի Տոպուրիան շատ է նիհարել։ Այնքան շատ, որ նույնիսկ սկսել է անհանգստանալ այդ պատճառով։

Թեեւ երկրպագուները պնդում են, որ նա միշտ գեղեցիկ է, ամեն դեպքում անհանգստանում են նրա համար։ Քեթին ամեն կերպ փորձում է մի քանի կիլոգրամ քաշ հավաքել, սակայն ջանքերը դեռեւս ապարդյուն են։ «Հարկավոր է գոնե երեք կիլոգրամ քաշ հավաքել՝ իդեալական կազմվածք ունենալու համար։ Պարզվում է՝ դա բավական բարդ է»,- երկրպագուների հետ կիսվել է երգչուհին։

Նշենք, որ այժմ Քեթին դստեր՝ Օլիվիայի հետ, հանգստանում է արտերկրում։ Տոպուրիան սննդակարգ է ներառել կալորիական ճաշատեսակներ՝ վերականգնվելու համար։

Գուֆը եւս ապրումներ ունի երգչուհու հետ բաժանվելու պատճառով։ Նա պնդում է, որ բաժանման պատճառ դարձած 19-ամյա Յանա Շեւցովան  ոչինչ չի նշանակում իր համար։ Միայն թե Քեթին այդպես էլ չի ներել նրան…

Աղբյուրը՝ Экспресс газета, Instagram



© NEWS.am STYLE