«Եսասիրությանը թույլ մի տուր խանգարել սիրուն». Լիլի Մորտոն ցուցադրել է ներքնազգեստը

23:33   22 հունվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ու ցուցադրում կազմվածքը, նոր հոլովակ է տեղադրել։

Տեսանյութը հրապարակվել է մոդելի Instagram-ի էջում։ Մորտոն արտահայտիչ դիմահարդարմամբ է, կրում է վերնազգեստ, որը լայն լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է մոդելի ներքնազգեստը։

Մեկնաբանություններում Մորտոն ռուսերեն լեզվով մեջբերում է արել՝ նշելով, որ սիրահարված տղամարդիկ եւ կանայք իրենց երեխայի նման են պահում. «Դրանում եսասիրություն չկա, միայն կարեկցանք ու սեր։

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Նա չի ցանկանում զայրացնել քեզ, նա պարզապես քեզ այնքան ուժեղ է սիրում, որ արթնանում է հոգու խորքում ապրող երեխան։ Աշխարհում քիչ երջանիկ մարդիկ կան, ովքեր կարողացել են ստանալ կնոջ իրական սերը։ Նայիր ու նրա բոլոր գործողություններում կտեսնես անմեղ ու մաքուր սեր։ Եսասիրությանը թույլ մի տուր խանգարել սիրուն»։



© NEWS.am STYLE