«Ես գիշատիչ եմ». Էմիլի Ռատակովսկին կիսվել է գեղեցիկ կազմվածքի գաղտնիքներով

15:11   22 հունվարի, 2019

Մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին հայտնիություն է ձեռք բերել առաջին հերթին արտաքինի եւ հատկապես իդեալական կազմվածքի շնորհիվ։ Գեղեցկուհու մարմնում համատեղված են ե՛ւ մոդելային նրբագեղությունը, ե՛ւ փարթամ կազմվածքը։

Օրերես մոդելը կիսվել է սննդակարգի գաղտնիքներով։ Պարզվում է՝ նա իրեն չի տանջում խիստ դիետաներով եւ սովի չի մատնվում։ Հակառակը՝ Էմիլին ախորժակի բացակայությունից չի գանգատվում եւ վայելում է համեղ ուտելիքը։ Մոդելը, սակայն, ամենայն լրջությամբ է ընտրում մթերքը։ Նաճախաշին վարսակի փաթիլների փոխարեն Ռատակովսկին քաղցր եւ կալորիական ինչ-որ բանով սուրճ է խմում։

Առավոտյան կարելի է քաղցրավենիք օգտագործել, քանի որ ավելորդ կալորիաները կայրվեն օրվա ընթացքում։ Ռոտակովսկին շատ է սիրում կրուասաններ եւ դրանց շատ նման թխվածքաբլիթներ, որոնք ստացել են «քուին ամանի» անվանումը։ Դրանք Ռատակովսկին գնում է իր սիրելի սրճարանից։

«Մի անգամ այն անվանել են «ամբողջ Եվրոպայում ամենաճարպոտ» թխվածքաբլիթը։ Սրճարանում ես միշտ ձեւացնում եմ, թե պատկերացում անգամ չունեմ՝ ինչ եմ պատվիրում»,- խոստովանել է Ռատակովսկին։ Ճաշին մոեդլն ընտրում է ավելի առողջ մթերքը, որպես կանոն՝ բանջարեղեն եւ սթեյք։ Նկարահանումների ընթացքում Ռատակովսկին սահմանափակվում է աղցանով եւ տավարի մսով պատրաստված սենդվիչով։ «Ես գիշատիչ եմ։ Ինձ շատ է դուր գալիս միս ուտել։ Ես ամեն օր երկաթի կարիք ունեմ»,- կատակում է Ռատակովսկին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ «Экспресс газета», Instagram



© NEWS.am STYLE