Իննա Խոջամիրյանի եւ Հայկ Պետրոսյանի մեղմ համբույրը

12:49   22 հունվարի, 2019

Դերասանուհին Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել իր եւ Հայկ Պետրոսյանի նշանադրության արարողությունից։

Հիշեցնենք՝ զույգը նշանադրվել է հունվարի 19-ին, օրհնություն ստացել Սաղմոսավանքում, ապա նշել մտերիմների շրջապատում։

Դերասանուհին Instagram-ում նոր կադր է հրապարակել ու շնորհակալություն հայտնել բարեմաղթանքների համար։ «Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների, դրական ու բացասական կարծիքների, բարեմաղթանքների, և թեկուզ որոշ այլ մաղթանքների համար.... Երջանկություն Ձեզ բո-լո-րիդ..․»,- գրել է Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE