Համացանցում քննարկում են Քայլի Ջենների հղիության մասին լուրը

16:47   22 հունվարի, 2019

21-ամյա Քայլի Ջենները, ով հանգստանում է փեսացուի, ընկերուհու եւ դստեր ընկերակցությամբ, իր նոր հրապարակմամբ գրգռել է երկրպագուների հետաքրքրությունը։ Քայլին հայտնել է, որ նրանց համար նորություն ունի, ինչից հետո երկրպագուները ենթադրել են, որ 21-ամյա գեղեցկուհին սիրելիից՝ 26-ամյա Թրեւիս Սքոթից երկրորդ երեխային է սպասում։

«Ձեզ համար իսկապես գրավիչ նորություն ունեմ, որով շուտով կկարողանամ կիսվել ձեզ հետ»,- գրել է Ջենները։ «Դու երեխայի՞ ես սպասում»,- սկսել են գրել նրա հետեւորդները։ Լուրերին վերջ դնելու համար նա հետեւորդներից մեկին պատասխանել է. «Ո՛չ, ծիծաղելի է»։

Դա, իհարկե, չի նշանակում, որ Սթորմին շուտով քույր կամ եղբայր չի ունենա։ Աղբյուրների տվյալներով՝ երիտասարդ Ջենները մոտ ապագայում ծրագում է հղիանալ։ Այս պահին հայտնի գեղեցկուհին եւ նրա ընկերը՝ Թրեւիս Սքոթը, զբաղված են այլ խնդիրների լուծմամբ։



© NEWS.am STYLE