«Զբաղված տարի է լինելու». Սիրուշոյի նուրբ կերպարը  

19:47   22 հունվարի, 2019

Երգչուհի Սիրուշոն ներկայացել է նուրբ կերպարում։ Նա իր միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որում մուգ բլուզ է կրում։ Սիրուշոն մեղմ դիմահարդարմամբ է, կրում է խոշոր ականջօղեր։

«Պարզապես արա դա (#JustDoIt) սթիքերներ ունենք ամբողջ աշխատասենյակում։ Զբաղված տարի է լինելու»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:



© NEWS.am STYLE