Արա Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ Սթիվի Ուանդերի հետ

14:45   22 հունվարի, 2019

Երգիչ Արա Մարտիրսյանը հանդիպել է լեգենդար երգիչ, կոմպոզիտոր, դաշնակատար Սթիվի Ուանդերին։ Արա Մարտիրոսյանն իր միկրոբոլոգում լուսանկար է տեղադրել աշխարհահռչակ երաժիշտի հետ։ Հրապարակումից պարզ է դառնում, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

«Առանց մեկնաբանության։ Սթիվի Ուանդեր»,- մեկնաբանություններում անգլերեն լեզվով գրել է Արա Մարտիրոսյանը։ Հանդիպման մասին այլ տեղեկություններ նա չի հայտնել։

Ուանդերը լուրջ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երաժշտության զարգացման վրա։ Նա ավելի քան 2 հազարից երգի հեղինակ է, 25 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհի Անժելա Սարգսյանը հանդիպել էր աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ։ Իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երաժիշտի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Լեգենդ»։



© NEWS.am STYLE