Լուրերը հաստատվեցին. Ֆյոդոր Բոնդարչուկի որդին ամուսնալուծվում է

19:06   22 հունվարի, 2019

Դերասան Ֆյոդոր Բոնդարչուկի 29-ամյա որդին՝ Սերգեյ Բոնդարչուկը, բաժանվում է 29-ամյա Տատյանա Բոնդարչուկից, ով Ռուսաստանի ստորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի դուստրն է։ Համատեղ ընտանեկան կյանքը տեւել է 6 տարի։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը գրել է զույգի ենթադրյալ բաժանման մասին։ Տատան ամանորյա լուսանկար էր հարապարակել երեխաների հետ։ Կադրնն արվել էր նրա ծնողների տանը։ Նոր տարին Սերգեյն ու Տատան առանձին էին դիմավորել։ Տոնական լուսանկարում Տատան դուստրերի՝ Մարգարիտայի եւ Վերայի հետ էր։ Բացի այդ՝ Տատան հանել էր ամուսանական մատանին։

Այսօր Super պորտալը, հղում անելով զույգի մտերիմներին, հայտնել է, որ ամուսինները բաժանվելու որոշում են կայացրել եւ արդեն պատրաստում են փաստաթղթերը՝ դատարան դիմելու համար։



© NEWS.am STYLE