Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը

16:13   22 հունվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Կադրը հրապարակվել է դերասանուհու Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Անժելա Սարգսյանը սպիտակ բլուզ է կրում։ Նա նուրբ դիմահարդարմամբ է, կարմիր գույնով ընդգծված են դերասանուհու շուրթերը։ Կադրը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անժելա Սարգսյանը դստեր՝ Եվայի հետ լուսանկար էր հրապարակել ու անգլերեն լեզվով շնորհավորել է դստեր ծննդյան օրը՝ գրելով․ «Այսօր ծնվել է իմ Եվան, ում անվերապահ սիրում եմ։ Աստված օրհնի քեզ, իմ գեղեցիկ, բարի եւ քնքուշ աղջիկ։ Ես հպարտանում եմ քեզնով»։



© NEWS.am STYLE