Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

15:45   22 հունվարի, 2019

Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում:

Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, eu հանրությանն է ներկայացվել արդյունքը:



© NEWS.am STYLE