Իմ պատմությունը. «Ցանկանում եմ կնոջ հետ ծանոթանալ»

23:00   13 հունիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Սիրելի NEWS.am STYLE-ի խմբագրություն…

Շատ հետաքրքիր է տարբեր պատմություններ կարդալ ձեր ընթերցողների կյանքից:

Փորձեմ ներկայացնել իմ խնդիրը… Չնայած հասուն տարիքիս, ինձ համար շատ դժվար ու բարդ է ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ… Այդ սկսվել եւ շարունակվում է վաղ պատանեկությունից՝ դպրոցական ամաչկոտությունից եւ համեստությունից: Համադասարանցիներս մինչեւ հիմա հիշում են, թե ինչպես էի կարմրում դասերի ժամանակ… Սակայն առաջին դպրոցական սեր ունեի, նրա անունը Զառա էր: Ինձանից 2 տարով փոքր էր, եւ մեր սերը պլատոնական էր: Մենք ոչ մի բառ չէինք փոխանակում, պարզապես կոմերիտական հեռավորությունից դիտում եւ հիանում էինք միմյանցով: Ես համարձակություն չունեի առաջինը մոտենալ նրան… Եվ այդ ամբողջությամբ ես եմ:

Հետո ես առաջին անգամ ամուսնացա (մեզ ծանոթացրեց կրտսեր քույրս), կյանքի որոշակի ժամանակահատվածում՝ նաեւ երկրորդ անգամ (մեզ ծանոթացրեց իմ մտերիմներից մեկը)… Հիմա ես նորից մենակ եմ… Երեք դուստրերս ապրում են իմ նախկին կանանց հետ… Իսկ ես դեռ հույս ունեմ գտնել այն միակին եւ անկրկնելիին, ում հետ մեկ բարձի կծերանամ: Եթե մեր քաղաքում ծանոթությունների ակումբ լիներ, որտեղ հնարավոր կլիներ իրականում տեսնել մեկին եւ երես առ երես շփվել, ինչպես ասում են հայերը… Գուցե դուք գիտե՞ք, թե որտեղ կարող են հանդիպել իմ տարիքի միայնակ մարդիկ»:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:



© NEWS.am STYLE