Մեգան Մարքլը եւ Հարրին լքում են տունը բնության գրկում ինտիմի սիրահարների պատճառով

22:01   22 հունվարի, 2019

37-ամյա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին, ովքեր այս տարի ծնողներ կդառնան, որոշել են լքել Քոթսուոլդ վայրում գտվող առանձնատունը, որն ավելի վաղ վարձակալել էին երկու տարով։ Տեղափոխման պատճառ է նշվում բնակարանի թանկարժեք վարձը, բայց պարզվել է, որ տարածքը դուր է եկել բնության գրկում ինտիմի սիրահարներին։

Քոթսուոլդը գտնվում է արեւմտյան Անգլիայի կենտրոնում եւ համարվում է ամենահեղինակավոր վայրը հանգստի համար, այդ պատճառով զարմանալի է, որ Մեգանը եւ Հարրին ցանկություն են հայտնել երեխային մեծացնել հենց այնտեղ։ Բայց վերջին շրջանում այս վայրը բավական հայտնի է դարձել բնության գրկում ինտիմի սիրահարների համար։

Թագավորական ընտանիքի անդամները գերադասել են չմեկնաբանել էքստրեմալ սեռական հարաբերության սիրահարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Բայց հայտնի է, որ մարտին Սասեքսի դուքսերը կլքեն առանձնատունը, որը կառուցվել է XVIII դարում եւ կտեղափոխվեն Ֆրոգմոր Հաուս, որը Քենսինգթոնյան պալատից 30 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Երեխայի ծնունդից հետո նրանց հետ կապրի նաեւ Դորիա Ռեգլանդը՝ Մեգան Մարքլի մայրը։

Աղբյուրը՝ եւ լուսանկարները՝ Cosmopolitan



© NEWS.am STYLE