Ծովակատուները հարձակվել են Ջիգանի կնոջ վրա

23:01   22 հունվարի, 2019

Ջիգանն ընտանիքի հետ հանգստանում է Գալապագոսյան կղզիներում։ Ռեփերի կինը՝ 30-ամյա մոդել Օկսանա Սամոյլովան, ով ամուսնուց ավելի հայտնի է Instagram-ում, տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են ընտանիքի արկածները։ Հոլովակում Օկսանան ամուսնու եւ երեք դուստրերի հետ փախչում է ծովակատուներից։ «Նա իմ ետեւից է գալիս։ Ահավոր է։ Որքան վախեցնող է»,- գոռում է Օկսանան։

View this post on Instagram

A post shared by Samoylova Oxana (@samoylovaoxana) on

Սրանով էկզոտիկ հանգիստը չի ավարատվել։ Երաժիշտի ընտանիքը ջունգլիներում որոնել է հսկայական կրիաների։ Օկսանայի ե Ջիգանի դուստրերից մեկը փորձել է պատյանը եւ հազիվ է կարողացել ոտքի վրա կանգնել։ Երեխաների համար նման հանգիստն իսկապես զվարճալի է եղել՝ ամբողջությամբ կեղտի մեջ, փոխարենը գտել են այն, ինչ փնտրել են։

Սամոյլովան նաեւ լուսանկար է հրապարակել Ջիգանի հետ, որում նրանք գրկախառնված են հսկայական կրիայի կողքին։ Նա բողոքել են, որ այսպիսի լուսանկարները հազիվ թե հայտնի դառանան եւ շատ լայք հավաքեն, բայց ինքը ցանկանում է, որ հետեւորդները տեսնեն այս հրաշալի կենդանիներին։



© NEWS.am STYLE