Համացանցում է հայտնվել Վիտորգանի եւ Քսենիա Սոբչակի ենթադրյալ սիրեկանի կռվի տեսագրությունը

20:16   22 հունվարի, 2019

Համացանցում մինչ այժմ քննարկվում է՝ ինչպես է դերասան Մաքսիմ Վիտորգանը ծեծի ենթարկել կնոջ՝ Քսենիա Սոբչակի ենթադրյալի սիրեկանին՝ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովին։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային սրճարաններից մեկի մոտակայքում։ Այսօր համացանցում է հայտնվել նաեւ դրա տեսագրությունը։ Տեսանյութում դեմքեր չեն երեւում, սակայն վկաների խոսքով՝ Վիտորգանը հարվածել է Բոգոմոլովի դեմքին։

«Նրա քիթը կոտրված էր»,- պատմել է վկաներից մեկը, ում կարծիքով՝ Վիտորգանին կարող է քրեական հետապնդում սպառնալ Բոգոմոլովի վրա հարձակվելու համար։

Անվտանգությունում պատմությունը ուռճացված են համարում. «Ինչո՞ւ Բոգոմոլովի եւ Սոբչակի թիկնապահները ոչինչ չեն արել։ Բոլորը նստած էին ու ոչինչ չէին անում։ Դա հիմարություն է։ Ինձ թվում է՝ այդ ամենը կեղծ է։ Բայց արյուն չէր կարող լինել»,- բողոքել է անվտանգության աշխատակիցը, ով չի ցանկացել հրապարակել անունը։

Տեսահսկման սարքերի ֆիքսած կադրերից երեւում է, որ միջադեպի վայր է հասել նաեւ շտապօգնությունը, սակայն Բոգոմոլովը հրաժարվել է հոսպիտալացվել եւ վերադարձել է սրճարան։

Արդեն մոտ երկու ամիս է՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին սիրավեպ են վերագրում թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Նախորդ տարվա դեկտեմբերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Վիտորգանը ծրագրում է ամուսնալուծվել Սոբչակից։ Պարզվեց՝ տեղեկատվությունը տարածել էր Բոժենա Ռինսկան։ Հեռուստահաղորդավարուհու ընկերները վաղուց էին քննարկում նրա բաժանումը Մաքսիմ Վիտորգանից եւ գաղտնի սիրավեպը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE