Լայն լանջաբացվածքով սեւ զգեստ. Լիլուի հմայիչ կերպարը  

21:47   22 հունվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացել է գայթակղիչ կերպարով։

Երգչուհին լուսանկար է տեղադրել Instagram-ի Stories բաժնում, որ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լիլուն երեկոյան սեւ զգեստ է կրում, որը լայն լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է նրա ոտքերը։ Կադրը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր տեղադրել որդու հետ։ Նա շնորհավորել էր Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ օգտագործելով իմ կյանք, իմ տղա, սեր եւ այլ հեշթեգեր։

Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:



© NEWS.am STYLE