«Օսկար 2019». գլխավոր մրցանակի համար կպայքարի 8 ֆիլմ

18:33   22 հունվարի, 2019

Ամերիկյան կինոակադեմիան օնլյան հեռարձակման ընթացքում հայտարարել է ֆիլմերի անունները, որոնք հավակնում են «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակագրում։

Ցանկն առավել քան սպասելի էր՝ «Սեւ հովազ», «Կլանի սեւ անդամը», «Բոհեմական ռապսոդիա», «Ֆավորիտուհի», «Ռոմա», «Կանաչ գիրք», «Աստղը ծնվեց» եւ «Իշխանություն»։ Տարվա ընթացքում այս ֆիլմերը տարբեր մրցանակների են արժանացել։  

Լավագույն ռեժիսոր կարող է դառնալ Սփայք Լին «Կլանի սեւ անդամը», Յորղոս Լանտիմոսը՝ «Ֆավորիտուհին», Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա», Պավել Պավլովսկին՝ «Սառը պատերազմ» եւ Ադամ ՄաքՔեյը՝ «Իշխանություն» ֆիլմի համար։

Լավագույն դերասան անվանակարգում ներկայացված են Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա», Քրիստիան Բեյլը՝ «Իշխանություն», Վիգո Մորտենսենը՝ «Կանաչ գիրք», Բրեդլի Քուփերը՝ «Աստղը ծնվեց», Իթան Հոուկը՝ «Քահանայի օրագիրը» եւ Ուիլիեմ Դեֆոն՝ «Հավերժության շեմին» ֆիլմի համար։

Լավագուն դերասանուհի կարող են ճանաչվել Գլեն Քլոուզը «Կինը», Լեդի Գագան «Աստղը ծնվեց», Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտուհին», Մելիսա ՄաքՔարթնին՝ «Դուք կկարողանաք ինձ ներել» , Յալիցա Ապարիսիոն՝ «Ռոմա» ֆիլմի համար։

«Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը կկայանա փետրվարի 24-ին։



© NEWS.am STYLE