Ինչ տեսք ուներ Աննա Թովմասյանը 10 տարի առաջ

22:49   22 հունվարի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչ տեսք է ունեցել 10 տարի առաջ։

Աննա Թովմասյանը միացել է 10yearchallenge-ին ու կադրեր տեղադրել, որոնք արվել են 2008թ.-ին։ «Ես եւս միանում եմ։ Չկարողացա զսպել ինձ։ Միայն թե խիստ մի դատեք»,- մեկնաբանություններում գրել է Աննա Թովմասյանը։

Ավելի վաղ երգչուհու միկրոբլոգում լուսանկար էր տեղադրվել ամուսնու՝ Արամեի հետ։ Զույգը հնդկական հագուստ էր կրում։ «Իսկ դուք սպասո՞ւմ եք մեր նոր տարվա ելույթին»,- մեկնաբանություններում գրել է Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE