«Արդեն երկու ամիս է ամուսնացած չեմ, զերծ կմնամ մեկնաբանություններից»․ Գոհար Ավետիսյան

21:02   22 հունվարի, 2019

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նախորդ տարվա ավարտին հայտարարել էր, որ բաժանվում է ամուսնուց` Վահիկ Մարտիրոսյանից: Սակայն, այս հարցը կարծես հանգիստ չի տալիս նրա հետեւորդներին ու երկրպագուներին։ Գոհարն այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից պատասխանել է ամենահայտնի հարցին։ Նա գրել է․ «Ամենահյտնի հարցը․ դուք բաժանվե՞լ եք։ Ընկերներ, ես այլուս ամուսնացած չեմ։ Արդեն 2 ամիս է․․․ զերծ կմնամ մեկնաբանություններից․․․ շնորհակալություն, որ ըմբռնումով եք մոտենում»։

Նշենք, որ ավելի վաղ դիմահարդարը ուրախությամբ հայտարարել էր, որ կարողացել է ազատվել ավելի քան 30 կիլոգրամից եւ տանը մարզման ընթացքում արված լուսանկար էր տեղադրել։ «Այսօր արդեն մինուս 28 կիլոգրամ։ Ակտիվորեն սպորտային ռեժիմ եմ վարում»,- լուսանկարըմակագրել էր Գոհարը։



© NEWS.am STYLE