ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 հունվարի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր դուք այնպիսի քայլեր կանեք, որ դրանք վիրավորական կլինեն ձեր սիրելի անձնավորության համար։ Փորձեք անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեղմեք Նրա վիրավորանքնը, որը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ձեր հարաբերությունների հետագա ընթացքի վրա։

ՑԼԵՐ

Օրը բարենպաստ է ծնողների եւ հարազատների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ճիշտ է, սա այնքան էլ հեշտ գործ չէ, բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է, եւ դուք կարող եք հաղթահարել այս խնդիրը։ Ի դեպ, աստղերը հուշում են, որ հարաբերությունները պետք է հենց այսսօր հարթել, քանի օր վաղն ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակին հաճոյախոսություններ անելու մեծ ցանկություն կառաջանա։ Ցանկությունն այնքան մեծ է լինելու, որ դուք պատրաստ եք անելու գրեթե ամեն ինչ։ Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս շատ անկեղծանալ, քանի որ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ կարեւոր կլինի, որպեսզի դուք հասկանաք եւ կարեկցեք ձեր ընտրյալին։ Հնարավոր է, որ Նա ձեր խորհրդի կարիքն ունենա, սակայն սա գլխավորը չէ։ Նրա համար այսօր կարեւր կլինի, որ դուք զգաք, թե ինչ է կատարվում իր հոգում, ինչ զգացողություններ են փոթորկում ձեր սիրելիի հոգին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր գոնե մեկ րոպե առանձնացեք ձեր ընտրյալի հետ եւ փորձեք անկեղծանալ Նրա հետ։ Այդ անկեղծ զրույցը կարող է ավելի կարեւոր լինել, քան ակնարկներն ու մի շարք այլ գործողություններ, որոնց միջոցով դուք փորձում եք ապացուցել ձեր սերը։ Մի խոսքով, փորձեք եւ պտուղները չեն ուշանա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա ասել հաճելի խոսքեր, որոնք նա նախկինում չէր բարձրաձայնել։ Հարգեք եւ հասկացեք նրա այս նախաձեռնությունը, գնահատեք նրա ջանքերը, ձեզ ժպիտ պարգեւելու մեծ ցանկությունը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի անհանգստացեք ձեր սիերլիի համար։ Նրա կյանքում ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հասկացեք, որ ձեր մտահոգությունն ավելորդ անհանգստություն է պատճառում Նրան։ Պարզապես հիշեցրեք ձեր սիրելիին, որ դուք իր կողքին եք եւ միշտ իր հետ եք լինելու, ինչ էլ որ պատահի։ Այժմ Նա միայն դրա կարիքն ունի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հիանալի օր սիրախաղեր սկսելու համար։ Սա կարելի է անել նաեւ համացանցի օգնությամբ։ Այսօր նորագույն տեխնոլոգիաները ձեր լավագույն եւ գլխավոր ընկերներն են։ Օգտագործեք դրանք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա հեռանալ ձեզանից, քանի որ բուռն իրադարձություններով եւ սիրով լի օր եք անցկացնելու։ Գնահատեք սիրելիի հետ անցկացրած ամեն մի վայրկյանը։ Դրանք թանկ հիշողություններ են դառնալու։

ԱՅԾեՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները շատ նեղացկոտ կլինեն։ Փորձեք զգույշ լինել նրանց հետ շփվելիս եւ խուսափեք անցանկալի շարժուձեւից։ Հակառակ դեպքում տհաճ իրավիճակներում կհայտնվեք, իսկ տարաձայնությունները շատ դժվար կլինի հարթել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք տետատետ կհանդիպենք ձեր հիմնական թշնամուն, որը ժամանակին իր դերն է ունեցել ձեր սիրելիի կյանքում։ Այժմ ձեր խանդն ավելի մեծ է եւ ձեր ատելությունը դուք բացահայտ ցուցադրելու եք։

ՁԿՆԵՐ

Այսօր չեք ցանկանա հասկանալ ոչ ձեր, ոչ էլ Նրա զգացմունքները, քանի նրա կողքին անցկացրած ամեն վայրկյանը երջանկություն է պարգեւում ձեզ։ Դուք ուզում եք ամեն րոպե ձեր սիրելի էակի կողքին լինել եւ վայելել նրա ներկայությունը։

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE