Երեւույթներ, որոնցից կանայք ամաչում, բայց անում են

21:12   27 հունվարի, 2019

1. Պոռնոֆիլմեր է դիտում 

Նա միայն քո մոտ է ձեւացնում, իբրեւ «կրկնակի ներթափանցումը» սարսափելի է ու բավական է խոսել այդ զզվելի բանի մասին: Իրականում աղջիկները կարողանում են իրենց հետաքրքրող պոռնոբաժինը գտնել նույն արագությամբ, որով դու բանակում կարողանում էիր անկողինդ հավաքել:

2. Լացում է մեքենայում՝ տխուր երաժշտություն լսելիս

Ու լավ կլինի, եթե այդ պահին պատուհանների վրա անձրեւ կաթկթա, իսկ Ջեյմս Բլանթն էլ ձայնալարերը պատռելով ինչ-որ սրտաճմլիկ երգ կատարի...Ինչ տխուր է կյանքը .... Դե բավական է ազդանշան տաք, տեսնո՛ւմ եմ, որ կանաչ է: Հիմա կշարժվեմ:

3. Սելֆի է անում

Քանի որ միայն սելֆին կարող է ամբողջությամբ արտահայտել նրա երկնային գեղեցկությունը՝ ուռուցիկ շրթունքներով, բաց ճակատով ու ուսերին թափած ճոխ մազերով:

4. Փորը ցցում է՝ պատկերացնելով, թե ինչ տեսք կունենա հղի ժամանակ

Հղիության էֆեկտը ստանալը հեշտ է սալորաչիր ուտելուց կամ էլ բլուզի տակ որեւէ բան՝ ասենք բարձ դնելուց հետո: Բայց իմաստը ո՞րն է: Այն, որ դա միաժամանակ հուզիչ է եւ տարօրինակ: Ինչ խոսք՝ միանգամայն ընդունելի բացատրություն:

5. Հնարավորինս հետաձգում է ոտքերը սափրելը

Իսկ ի՞նչ իմաստ ունի: Եվ հետո, ինչ-որ արատավոր ու գրավիչ բան կա, երբ քեզ Չուբակկա ես զգում մինչեւ քո սովորական գլամուրային հարթ-անմազ վիճակին վերադառնալը:

6. Ծրագրում է իր երեւակայական հարսանիքը

«Եվ այսպես: Մորաքույր Սոնյային մենք կնստեցնենք լարային քառյակից հեռու՝ նա ջութակի փոշուց ալերգիա ունի: Իսկ հորաքույր Սառան մինչ այդ ողջ չի լինի, խեղճը: Ծաղկաթերթիկներ պետք է պատվիրել առնվազն երեք զամբյուղ»,- մոտավորապես այսպես է մտածում աղջիկը՝ առաջին ժամադրությունից վերադառնալիս: Եթե իհարկե դու նրան դուր ես եկել:

7. Կեղծում է օրգազմ

Եվ հետո վստահեցնում, որ քեզ հետ ինքը երբեք չի ձեւացնում: Կներես:

8. Իր անունը գրում է քո ազգանվան կողքին

Այո, այո, աղջիկները նման բաներ էլ են անում:

9. Սկանդալ է սադրում

Օրինակ՝ խանութում, քանի որ առավոտից զգում էր, որ ամբողջ աշխարհն իր դեմ է: Իսկ հիմա, երբ հայտնաբերել է, որ մթերային բաժնում ինչ-որ մի բան թարմ չէ․ կանչե՛ք մենեջերին: 

10. Պիցցա է ուտում

Ամբողջությամբ: Մենակ: Իսկ հետո՝ երբ մթնում է, աղբի մեջ է նետում մեծ քառակուսի ստվարաթղթե տուփը, որպեսզի ոչնչացնի բոլոր «հանցանշանները»:
 

Աղբյուրը՝ dictat.net



© NEWS.am STYLE