Ալբանական ծագմամբ երգչուհի Բիբի Ռեկսան, ով շատ հայտնի է ԱՄՆ-ում եւ նոմինացված է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, նեղացել է ներաձեւության ամբողջ աշխարհից։ Շատ դիզայներներ հրաժարվել են նրա համար հագուստ պատրաստել խոշոր չափերի պատճառով։ Այդ մասին նա երկրպագուներին պատմել է կարճ տեսահոլովակում, որը հրապարակել է Instagram-ի էջում։
View this post on Instagram
Բիբի Ռեքսան հայտնել է, որ իր հետ շատ վատ են վարվել։ «Ես վերջապես նոմինացվել եմ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, եւ դա ամենալավ բանն է, որ կարող էր տեղի ունենալ։ Սակայն պարզվեց, որ դիզայներներից շատերը չեն ցանկանում հագուստ պատրաստել ինձ համար, քանի որ ես շատ խոշոր եմ։ Իմ թիմին խնդրել էի դիմել նորաձեւության մի քանի փորձագետի, սակայն ինձ մերժել են։ Եթե 6-8 չափի հագուստ կրող կանայք չափազանց գեր են, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել ձեզ»,- ասել է երգչուհին։
Այժմ երգչուհին այդ դիզայներներին մեղադրում է խտրականության մեջ եւ հրաժարվում կրել նրանց հագուստը։
«Այդ դեպքում ես չեմ ցանկանում կրել ձեր ապրանքանիշերի հագուստները, քանի որ դա խելագարություն է։ Դուք պնդում եք, որ կանայք, ովքեր 8 եւ ավելի մեծ չափի հագուստ են կրում, գեղեցիկ չեն ու չեն կարող կրել ձեր հագուստը։ Եթե ես գեր եմ, չե՞մ կարող կրել ձեր զգեստները։ Ես չեմ ցականում կրել ձեր զգեստները»,- հավելել է Ռեկսան։
Աղբյուրը՝ USAtoday