Ինչպես ջրի երկու կաթիլ. Глюк'oZa-ն նմանվել է Անջելինա Ջոլիին

13:14   23 հունվարի, 2019

32-ամյա Նատալյա Իոնովան, ով հանդես է գալիս Глюк'oZa կեղծանվամբ, երկրպագուներին ապշեցրել է իմիջի կտրուկ փոփոխությամբ։ Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում մուգ գույնի կեղծամ է կրում։ Կադրում է հայտնվել նաեւ սեւ ակնոց կրող տղամարդ։ «Անցնենք աշխատանքին»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։ Ենթադրվում է, որ խոսքը նոր տեսահոլովակի նկարահանման մասին է։

Հայտնի չէ՝ արդյոք Глюк'oZa-ն մտադրություն ունեցե՞լ է նմանվել Անջելինա Ջոլիին, բայց հրապարակման յուրաքանչյուր երկրորդ մեկնաբանություն նվիրված է նմանությանը հայտնի դերասանուհուն։

Իոնովան հաճախ է էքսպերիմենտներ անում արտաքինի հետ, սակայն մազերի գույնն ու կտրվածքը գրեթե երբեք չի փոխում։ Նա հաճախ է ուշադրություն գրավում անկեղծ զգեստներվ եւ ազատ լուսանկարներով։ Глюк'oZa-ն հպարտանում է սլացիկ կազմվածքով եւ դատապարտելի չի համարում այն ցուցադրելը, թեեւ երգչուհու ամուսինը դա հավանության չի արժանացնում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE