Շրջադարձ. Վիտորգանը «հանցագործության վայրում» բռնել է Սոբչակին եւ Բոգոմոլովին (վիդեո)

14:13   23 հունվարի, 2019

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մաքսիմ Վիտորգանի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի միջեւ մոսկովյան սրճարանում տեղի ունեցած միջադեպից։ «РЕН-ТВ» հեռուստաընկերությունը հրապարակել է սրճարանի ներսում տեսախցիկների արձանագրած կադրերը։ Դրանցում երեւում է՝ ինչպես է 46-ամյա դերասան Մաքսիմ Վիտորգանը մտնում սրճարան, ուր նրա կինը՝ Քսենիա Սոբչակը 43-ամյա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ էր. արդեն երկու ամսից ավելի է՝ Սոբչակին սիրավեպ են վերագրում Բոգոմոլովի հետ։

Ականատեսների խոսքով՝ դերասանը մատուցողուհուց հետաքրքրվել է՝ ինչու է ռեժիսորն ընթրում իր կնոջ հետ։ Ենթադրվում է, որ որոշ ժամանակ անց Վիտորհանը Բոգոմոլովին հրավիրել է դուրս գալ՝ «խոսելու» համար։ Կարճ ժամանակ անց ռեժիսոր վերադարձել է սրճարան արդեն կոտրված քթով։  

Երեկ NEWS.am STYLEհայտնել է, որ հրապարակվել է փողոցում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունը։ Կադրերում պատկերված է միջադեպը։ Մաքսիմը մի քանի անգամ հարվածել է Կոնստանտինին եւ նրան գետնին տապալել։ Սրճարանի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վերջ դնել միջադեպին։ Սրճարան վերադարձել է միայն Բոգոմոլովը։ Տուժածին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ապա սրճարանում հայտնվել է Սոբչակը, ով քայլել է նրա ուղությամբ։

Միջադեպի ականատեսները պատմել են, որ հաղորդավարուհին հանգստացրել է ռեժիսորին եւ հեռացել նրա հետ։



© NEWS.am STYLE