Լետիցիա թագուհին էլեգանտ կերպարում՝ Մադրիդում դիվանագիտական ընդունելությանը  

15:53   23 հունվարի, 2019

Իսպանիայի 46-ամյա թագուհի Լետիցիան միշտ ոճային է եւ հանրության ուշադրության կենտրոնում։ Իսպանիայի թագուհին այնքան հաճախ չի ներկայանում հանրությանը, որքան բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, եւ հասարակությունը միշտ սպասում է նրան։

Թագուհի Լետիցիան ամուսնու՝ Ֆիլիպ VI-ի հետ, մասնակցել է Մադրիդում կայացած դիվանագիտական ընդունելությանը։ Պաշտոնական հանդիպման մասնակցության համար Լետիցիան զուսպ, կանացի կերպար է ընտրել, որն ամբողջությամբ համապատասխանել է միջոցառման դրես-կոդին։ Նա ատլասյա բլուզ էր կրում, մուգ կարմիր շրջազգեստ։

Հատկանշական է, որ նորաձեւության քննադատները բարձր են գնահատում թագուհու ոճը։ Ֆիլիպ VI-ի կինը գեղեցիկ տեսք ունի թե զուսպ, թե սեքսուալ կերպարներում, կարողանում է տպավորություն գործել նույնիսկ ամենադեմոկրատական ապրանքանիշերի հագուստով, որոնք հասանելի են շատերին։

Աղբյուրը՝ DailyMail





© NEWS.am STYLE