Փարիզյան բուտիկում վերանորոգման ընթացքում XVII դարի նկար են գտել

15:04   23 հունվարի, 2019

Փարիզում գտնվող Oscar de la Renta բուտիկում վերանորոգումից հետո XVII դարի նկար է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Արվեստի գործը հայտնաբերվել է աշխատանքի ընթացքում: Նկարում պատկերված են մարկիզը եւ պալատականներ, ովքեր XVII դարի հագուստ են կրում։ Ինչպես հայտնել է արվեստի պատմաբան Սթեֆան Պինտան, նկարի հեղինակը ֆլամանդացի նկարիչ Արնո դե Վուեսն է, ով ծնվել է 1644թ․-ին։

Արժեքավոր կտավը գտնելուց հետո վերանորոգումը հեձագել են մինչեւ գարնան վերջ։ Տարածքը բուտիկի համար ընտրել է Oscar de la Renta ընկերության գործադիր տնօրեն Ալեքս Բոլենը։ Նա շենքի սեփականատիրոջը խոստացել է կտավը վերանակնգել սեփական միջոցների հաշվին, եթե վերջիններս հնարավորություն տան այն բուտիկում թողնել։  

Նկարը ռեստավրացիայի կենթարկվի մայիսին։ ճարտարապետ Նատալի Ռայանը հայտարարել է, որ նկարի հայտնաբերմամբ պայմանավորված՝ կխստացվի անվտանգությունը, կտեղադրվեն ամուր ապակիներով լուսամուտներ։



© NEWS.am STYLE