Ռիհաննայի նախկին սիրելին կոշտ արձագանքել է բռնաբարության մեղադրանքներին

17:01   23 հունվարի, 2019

R&B ոճի կատարող Քրիս Բրաունը, ով երգչուհի Ռիհաննայի նախկին սիրելին է, խոսել է բռնաբարության մեղադրանքների մասին։ Քրիս Բրաունը ձերբակալվել է երեկ Փարիզում։ Երգչի դեմ բողոքել է 24-ամյա մի կին, ով հայտարարել է, որ Քրիս Բրաունն իրեն բռնաբարել է փարիզյան հյուրանոցներից մեկում հունվարի 15-ին։

Նրա խոսքով՝ երգչի հետ ծանոթացել է Le Crystal գիշերային ակումբում, որը գտվում է Ելիսեյան դաշտերից ոչ հեռու։ Տուժողի խոսքով՝ երգիչն իրերն հրավիրել է Mandarin Oriental հյուրանոց, որտեղ էլ կատարել է հանցագործությունը։

Քրիս Բրաունը չէր կարող լռել եւ Instagram-ում մեկնաբանել է մեղադրանքները՝ այն ուղեկցելով, լուսանկարով, որում վիրավորել է բողոք ներկայացնող անձին։

«Ցանկանում եմ վերջ դնել այս ամենին։ Դա ամբողջությամբ սուտ է։ Դա չափազանց անհարգալից է դստերս ու ընտանիքիս նկատմամբ։ Այն հակասում է իմ բնավորությանը եւ բարոյական սկզբունքներին»,- հայտարարել է երգիչը։

Ոստիկանությունն ազատ է արձակել Քրիսին առանց մեղադրանք առաջադրելու։ Արտիստը կարող է լքել Ֆրանսիան, սակայն քննությունը շարունակվում է։



© NEWS.am STYLE