Մադոննա Հարությունյանը հրապարակել է իր, Սոս Ջանիբեկյանի եւ դստեր լուսանկարը

14:59   23 հունվարի, 2019

Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Մադոննա Հարությունյանը պատասխանել է հետեւորդների հարցերին։ Ի պատասխան հարցերից մեկի նա տեղադրել է իր, ամուսնու՝ դերասան Սոս Ջանիբեկյանի եւ փոքրիկ դստեր լուսանկարը։

Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանի միկրոբլոի էջը տարբերվող է։ Նա հրապարակում է իր ոճային, հմայիչ լուքերը, street style-երը, ամնատարբեր դիմահարդարումներն ու չի մոռանում նաեւ աշխատանքային եւ առօրյա, ինչպես նաեւ սիրելիի հետ լուսանկարների մասին։



© NEWS.am STYLE