Իդեալական մարմին. Վիկտորիա Բեքհեմը մարզահագուստով ցույց է տվել կազմվածքը

19:51   23 հունվարի, 2019

Դիզայներ, «Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմն իր օրը սկսում է մարզումից եւ առիթը բաց չի թողնում սելֆի անելու ու երկրպագուներին ուրախացնելու համար։ Նրա էջին հետեւում է ավելի քան 24 մլն մարդ։

Այս անգամ եւս Բեքհեմն իր միկրոբլոգում լուսանկարներ է տեղադրել մարզման ընթացքից։ Ընդ որում, լուսանկարները ոչ միայն առիթ են հերթական անգամ ցուցադրելու գեղեցիկ կազմվածքը, այլեւ հիշեցնելու նոր նախագծի մասին։

Բեքհեմը համատեղ հավաքածու է ստեղծել Reebok-ի հետ։ Նոր հրապարակված լուսանկարներում Բեքհեմը հենց այդ հավաքածուի հագուստն է կրում եւ հերթական անգամ ցույց տալիս, որ ավելի լավ ոչ ոք չի կարող գովազդել իր հագուստը։



© NEWS.am STYLE