Playboy-ն առաջին անգամ կանացի ներքնազգեստ է թողարկել

18:15   23 հունվարի, 2019

Տղամարդկանց համար նախատեսված Playboy ամսագիրն արդեն 70 տարի է՝ հրապարակում է հայտնիների լուսանկարները՝ համարձակ կերպարներում եւ ամենից հաճախ ներքանզգեստով։ Զարմանալի է, որ առաջին հավաքածուի ստեղծման գաղափարն առաջացել է միայն հիմա։ Coco de Merd ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուում, որը ստացել է «Բռնիր ինձ» անվանումը, ներառված են սեքսուալ ներքնազգեստներ սեւ, վարդագույն եւ կարմիր երանգներով։

«Նոր հավաքածուն համադրում է գլամուր, կանացիություն եւ սիրախաղ»,- ասվում է ապրանքանիշի Instagram-ի էջում։ Հավաքածուն ստեղծելիս ներշնչանքի աղբյուր են դարձել ամսագրի տարբեր տարիների համարները եւ Playboy-ի հայտնի մոդելները՝ Մերիլին Մոնրո, Քիմ Բեսինջեր, Բարբի Բենտոն, Սինդի Վուդ եւ այլք։

View this post on Instagram

A post shared by Coco de Mer London (@cocodemeruk) on

Համացանցում հայտնվել է հավաքածուի պրոմոհոլովակը, որը նկարահանել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Ռանկին։ Օգտատերերը բարձր են գնահատել հավաքածուն, եւ շատ տղամարդիկ արդեն իսկ կողմնորոշվել են՝ ինչ են գնելու փետրվարի 14-ին։

Playboy-ն աշխարհի ամենահայտնի ամսագրերից է։ Առաջին համարն ԱՄՆ-ում լույս է տեսել 1953թ.-ի դեկտեմբերին։ Ռուսաստանում այն հրատարակվում է 1995թ.-ից։ Ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացել է 2017թ.-ին՝ կյանքի 92-րդ տարում։



© NEWS.am STYLE