«Մեղադրանքները կեղծ են». Ջոնի Դեփը բռնության չի ենթարկել նախկին կնոջը

19:03   23 հունվարի, 2019

55-ամյա Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ բրիտանական The Sun-ի, որը դերասանին մեղադրել էր կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Հոդվածներից մեկում թերթն անդրադարձել էր Ջեք Ճնճուղկի կերպարը մարմնավորող դերասանին՝ պատմելով նրա սկանդալային ամուսնալուծության մաասին։ Ջոնի Դեփը, ով բաժանվել է Էմբեր Հերդից նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներից հետո, ծանրակշիռ ապացույցներ է ներկայացրել, որ ծեծի չի ենթարկել նախկին կնոջը, ինչի մասին հայտարարել է նաեւ նախկինում։

«Նրանք ձեւացրել են, թե իրադարձությունների իմ վարկածը գոյություն չունի եւ հրաժարվել են դիտարկել այն»,- պարզաբանել է Դեփը։

Դերասանը ներկայացրել է մի քանի վկայի ցուցմունք, ովքեր ենթադրյալ բռնության հաջորդ օրը հանդիպել են Էմբերի հետ։ Վկաների խոսքով՝ նրանք դերասանուհու դեմքին կատպուկներ եւ քերծվածքներ չեն տեսել։ Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ բռնության հետքեր հայտնվել են 6 օր անց։

Բացի այդ՝ երկու ոստիկան հայտարարել է, որ աստղային զույգի բնաարանում ոչ մի վնասվածք չի եղել, թեեւ Էմբերը պնդում էր, որ Դեփը կոտրել է ապակին, իսկ նրանց ասել, որ ամեն բան կարգին է։ Ոստիկանները եւս կապտուկներ չեն նկատել նրա մարմնին։ Ցուցմունքներին լրացրել են նաեւ տեսահսկման սարքերի տեսագրությունները, որոնցում երեւում է, որ Հերդին ծեծի չեն ենթարկել։

Այժմ դերասանի իրավաբանները փորձում են ապացուցել, որ նախկին կինը զրպարտել է իրենց պաշտպանյալին եւ կեղծել ապացույցները։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE