«Միասին չեն». Բրեդ Փիթի եւ Շարլիզ Թերոնի սիրավեպի մասին տեղեկությունները հերքվել են

22:16   23 հունվարի, 2019

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, ով արդեն մի քանի տարի է՝ բաժանվել է Անջելինա Ջոլիից, սիրավեպ չունի մեկ այլ հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ։ Այս մասին հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջին անգամ արտիստները հանդիպել են Breitling ժամացույցերի գովազդի նկարահանման ընթացքում, որոնք տեղի են ունեցել կես տարի առաջ։ «Այդ ժամանակվանից ի վեր նրանք չեն հանդիպել եւ երբեք միասին չեն եղել։ Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին տեղեկատվությունը սուտ է»,- հայտնել է հրտարակության զրուցակիցը։

Համացանցում խոսվում է այն մասին, որ արտիստները ծանոթ են արդեն մի քանի տարի եւ ընկերական հարաբերություններ ունեն։

Ավելի վաղ NEWS.am STYLEհատնել էր, որ համացանցում տեղեկատվություն է հայտնվել Բրեդ Փիթի եւ Շարլիզ Թերոնի սիրավեպի մասին։ Հաղորդվում էր, որ նրանց հարաբերությունները սկսվել են Սուրբ ծնունդին այն բանից հետո, երբ դերասաններին ծանոթացրել է Շոն Պենը։

2014թ.-ին Բրեդ Փիթն ամուսնացել է Անջելիա Ջոլիի հետ։ Նրանք վեց երեխա ունեն, որոնցից երեքը որդեգրված են։ 2016թ.-ի սեպտեմբերին դերսանուհին դիմել է ամուսնալուծության համար։ Հիմնական պատճառն այն է, որ Ջոլին դժգոհ էր ամուսնու կողմից երեխաների դաստիարակության մեթոդներից։



© NEWS.am STYLE