ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի դուստրը քննադատել է բշտիկներով ու ցելյուլիտով կանանց

23:03   23 հունվարի, 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի 21-ամյա դուստրն ակտիվորեն վարում է Instagram-ի էջը, որը բավական հայտնի է սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա ներկայացնում է՝ ինչ է կարծում տարբեր թեմաների մասին։

Այս անգամ Լիզան խոսել է շարժման մասին, որը կոչ է անում մարմինն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Պեսկովան խոստովանել է, որ չի հասկանում՝ ինչու է հարկավոր հպարտանալ «բշտիկներով ու ցելյուլիտով» եւ դա «ցուցադրել ամբողջ աշխարհին»։

«Բշտիկները՝ ակնե, վկայում են անառողջ մաշկի մասին, ինչպես ցելյուլիտը եւ այլ բաներ, որոնցով, ըստ ամենայնի, կարելի է հպարտանալ։ Ինչո՞ւ հպարտանալ բշտիկներով եւ ցելյուլիտով։ Կարելի է սպորտով զբաղվել, սկսել ճիշտ սնվել»,- ասել է մամուլի քարտուղարի դուստրը։

Լիզայի համար նաեւ անհասկանալի է՝ ինչու են փորձում «չսափրված թեւատակերը կապել բոդիպոզիտիվի հետ»։ «Ինձ համար գեղեցկության կասկածելի կլիշեներ կարող են համարվել փոքր քիթը, հարթ որովայնը, բայց ոչ մի դեպքում մազակալած թեւատակերը»,- բացատրել է Պեսկովը։

Նա նշել է, որ ռուս կանայք միշտ խնամված են եղել եւ իր համար՝ որպես ռուս աղջիկ, ով հետեւում է իր արտաքինին, դժվար է ընդունել այդ շարժումը։



© NEWS.am STYLE