«Իմ սեր». Աննա Թովմասյանը ցույց է տվել իր եւ Արամեի՝ տարիներ առաջ արված լուսանկարը

22:47   23 հունվարի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Կադրն արվել է 2011թ.-ին։

«2011։ Որքան երիտասարդ էինք։ Իմ սեր»,- ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Աննա Թովմասյանը։

Ավելի վաղ Աննա Թովմասյանը միացել էր 10yearchallenge-ին ու կադրեր տեղադրել, որոնք արվել են 2008թ.-ին։ «Ես եւս միանում եմ։ Չկարողացա զսպել ինձ։ Միայն թե խիստ մի դատեք»,- րգրել էր Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE