Թրաֆիքինգի զոհ դարձած բրիտանուհի մոդելն ընկերուհիների հետ հանգստացել է Թաիլանդում

10:03   24 հունվարի, 2019

22-ամյա մոդել Քլոե Այլինը, ով սեռական շահագործման զոհ է դարձել, բավական երկար ժամանակ վերականգնվում էր: Instagram-ում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երեւում է` ինչպես է մոդելն ընկերուհիների հետ ուրախանում Թաիլանդում:

Նրանց հետ է նաեւ Քլոիի մտերիմ ընկերհին`34-ամյա Նատալի Նանը: Աղջիկները կղզում յուրօրինակ հանգիստ են կազմակերպել` զվարճացել են լոգասենյակում, ապա օվկիանոսում: Քլոին սթրեսի դեմ պայքարել է նաեւ յոգայի ու մեդիտացիայի միջոցով:

Երկրպագուներին, սակայն, ավելի շատ դուր է եկել անկեղծ լուսանկարը, որում գեղեցկուհիներն ամբողջությամբ մերկ են: Նրանք լոգասենյակում եմ, Քլոին կուրծքը թաքցրել է աստղիկների օգնությամբ: Երիտասարդ մոդելը պնդում է, որ հանգիստն օգնել է իրեն:

«Առեւանգման մասին հիշողությունները վերադարձնում են բոլոր բացասական հույզերը: Դա իսկապես սարսափելի էր նրա համար: Քլոին ասում է, որ շատ լարված է եղել եւ նույնիսկ մի քանի կիլոգրամ քաշ է հավաքել: Բայց նա հրաշալի տեսք ունի»,- Նատալի Նանն ասել է The Sun-ի հետ զրույցում:

Բրիտանացի մոդել, երկու երեխաների մայր Քլոի Այլենի պատմությունը հանրությանը հայտնի է դարձել 2017թ.-ին: Նրան առեւաբգել էին ու 6 օր սեռական շահագործման ենթարկել Իտալիայում: Նրան ստիպել են վաճառել մարմինը` սպառնալով սպանել:

Նրա խոսքով` մի քանի արաբ հաճախորդ հետաքրքրվել իր հաշվով: Մեկ շաբաթ անց Այլինի ընտանիքին ու ոստիկանությանը հաջողվել է ազատել նրան: Նրան առեւանգել էր լեհ Լուկաշ Հերբը, ում դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել: Այդ ընթացքում համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ առեւանգման պատմությունը հորինված էր, եւ ամեն ինչ արվում էր սկսնակ մոդելի PR-ի նպատակով:



© NEWS.am STYLE