«Բոհեմական ռապսոդիա»-ի ռեժիսորին մեղադրել են անչափահասների բռնաբարելու մեջ

14:13   24 հունվարի, 2019

Չորս տղամարդ հայտարարել է, որ անչափահաս տարիքում դարձել է ռեժիսոր Բրայան Սինգերի զոհը, հայտնում է The Atlantic-ը։

Տուժողներից մեկը Վիկտոր Վալոդվինոսն է, ով 1997թ.-ին Սինգերին հանդիպել է հասարակական զուգարանում։ Ռեժիսորին գրավել է տղայի տեքսը, նա հետաքրքրվել է օրվա ընթացքում տղայի ծրագրերով ու ասել, որ կարող է օգնել դեր ստանալ «Ընդունակ աշակերտ» ֆիլմում։ Ավելի ուշ 13-ամյա դեռահասը հայտնվել է ֆիլմի մասսակայն տեսարանում։

Վալոդվինոսի խոսքով՝ նկարահանումների ընթացքում ռեժիսորը հանդերձարանում «հետապնդել է» իրեն։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ չի կարողացել իրենց ստիպել նայել ֆիլմը, որում նկարահանվել է։

Կեղծ անուններով հանդես եկած եւս երեք տղամարդ խոստովանել է, որ անչափահաս տարիքում ինտիմ հարաբերություն է ունեցել ռեժիսորի հետ, թեեւ նախապես զգուշացրել էին իրենց տարիքի մասին։

2017թ.-ին Բրայան Սինգերը լքել է «Բոհեմական ռապսոդիա»-ի թիմը՝ որպես պատճառ նշելով մոր հիվանդությունը։ Նրա դեմ դատարան էր դիմել Սիեթլի բնակիչ Սեզար Սանչեզ-Գուզմանը, ով հայտնել էր, որ ռեժիսորը 2003թ.-ին բռնաբարել է իրեն։ Նույնաբովնադակ մեղադրանքներ է հնչեցրել Նաեւ Մայքլ Իգանը, որ միջադեպի պահին 17 տարեկան է եղել։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE