Կիսամերկ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին զայրացրել է գռեհիկ դիրքով

11:11   24 հունվարի, 2019

Ռալիթի շոուի 38-ամյա աստղը եւ Instagram-ի ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, կիսվել է լուսանկարով, որում ցուցադրել է հրաշալի կազմվածքը։ Միայն թե լուսանկարն այնքան էլ դուր չի եկել նրա երկրպագուներին։ Շատերն են նշում, որ երեք երեխաների մայրը պետք է ավելի համեստ վարքագիծ դրսեւորի։

Քիմ Քարդաշյանն, ամենայն հավանականությամբ, որոշել է կրկնել Նատալյա Վոդյանովայի նկարը. նա գրեթե նույն դիրքով նստած է բազմոցին։ Քանյե Ուեսթի կինը ցուցարդել է ամերկացի դիզայներ Alexander Wang-ի հագուստը։ Թափանցիկ ժանեկավոր կոմբինեզոնը, որը լայն լայնաջացվածք ունի, սեւ երկար շրջազգեստը ընդգծել են Քիմի գայթակղիչ կազմվածքը։  

Ենթարվում է, որ լուսանկարն արվել է ավելի քան 2 շաբաթ առաջ առաջ Ուեսթ-Քարդաշյան ընտանիքի մտերիմ ընկերոջ՝ երգիչ Ջոն Լեջենդի 40-ամյակի առիթով կազմակերպված թեմատիկ երեկոյի ընթացքում։ Այն անց է կացվել Սան Ֆրանցիսկոյում։ Երեկույթին մասնակցել են նաեւ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները եւ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։



© NEWS.am STYLE